Իրանը դադարեցրել է թռիչքները

Արևմտյան Իրանի օդային տարածքի փակման պատճառով ավիացիոն իշխանությունները չեղարկել են բոլոր չվերթները, երկուշաբթի օրը հաղորդել է Mehr լրատվական գործակալությունը։

«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից երկրի արևմտյան մասի օդային տարածքի փակման վերաբերյալ պաշտոնական հայտարարության հրապարակման կապակցությամբ չեղարկվել են երկրի օդանավակայաններից բոլոր չվերթները», – գրում է գործակալությունը։

Ավելի վաղ Իրանն ու Իսրայելը կրկին փոխադարձ հարվածներ էին հասցրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին կոչ էր արել երկու կողմերին անհապաղ դադարեցնել կրակը։

Leave a Comment