Օդանավակայանում ձերբակալված մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, Radar Armenia-ն տեղեկացել է Քննչական կոմիտեից։
«Հանցագործության մասին չհայտնած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- հայտնել է ՔԿ-ն։
Ավելի վաղ Սահակյանը հայտնել էր, որ ընտանիքով, բոլորով եկել են ընտրությունների, նույն օրը երեկոյան հետ են վերադառնում, որովհետև «իրավիճակը կարող է խառնվել»։ ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ.Ս.-ն հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ չէր հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը):
