Ակնհայտ է հայ հասարակության խնդրանքը ռուս-հայկական կապերի զարգացման և եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի հետագա գտնվելու վերաբերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հայ հասարակությունում ակնհայտ է ռուս-հայկական կապերի առաջանցիկ զարգացման, եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի հետագա գտնվելու լայն պահանջը, որը շոշափելի մեծ բարիքներ է բերում հայ ժողովրդին», – ասված է Զախարովայի մեկնաբանությունում Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: