Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով




 


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ:


 


Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած վստահ հաղթանակի առիթով` նշելով, որ Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ մակարդակում:


 


Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը շնորհավորանքի համար` նշելով, որ Հայաստանը եւս պատրաստակամ է շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացումը:


 


Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:


 


 



 


 

Leave a Comment