Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին


Միջազգային


Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ, և ՀՕՊ համակարգերը որսում են այն։

Այս մասին գրում է Ria.ru-ն:

«Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ, և ՀՕՊ համակարգերը աշխատում են սպառնալիքը որսալու ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ գիշերը Իրանն ու Իսրայելը սկսել են հրթիռային հարվածներ հասցնել միմյանց:


Leave a Comment