Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Պուտին

Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Պուտին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել իրադարձություն, որը որոշում է տարածաշրջանի և Ռուսաստանի ճակատագիրը: 

Ըստ նրա՝ հայ ժողովուրդը չենթարկվեց Վլադիմիր Պուտինի ուղիղ շանտաժին, անտեսեց քարոզչությունն ու լուրերը և վերընտրեց Նիկոլ Փաշինյանին, ինչով Հայաստանի շարժումը դեպի Արևմուտք դարձավ անդառնալի: 

Սաակաշվիլին նշել է, որ ԱԴԾ-ի «Իվանիշվիլի 2012» պլանը Հայաստանում չաշխատեց մի քանի պատճառներով. նախ՝ 2012-ին Օբամայի վարչակազմն ուզում էր ազատվել իրենից, մինչդեռ այժմ ԱՄՆ փոխնախագահն ու պետքարտուղարը ժամանել էին Երևան՝ աջակցելու Ռուսաստանից անկախ կուրսին, իսկ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտնեց իր աջակցությունը: Բացի այդ, Ռուսաստանն այսօր միջազգային ասպարեզում շատ ավելի թույլ է, քան նախկինում:

«Եվ ամենակարևորը՝ հայերը իրենց աչքերով տեսան, թե ինչ են ռուս օլիգարխները բերել Վրաստան, և ասացին՝ ոչ, շնորհակալություն Ռուսաստանին։ Ահա թե ինչու նրանք մերժեցին օլիգարխ Կարապետյանին, որի հիմնական փողը ռուսական էր։

Ի վերջո, Պուտինը ցանկանում էր ազատվել Փաշինյանից նույնքան, որքան ինձնից այն ժամանակ։ Փաշինյանը նույնպես եկավ ժողովրդական հեղափոխությամբ, որից Պուտինը ալերգիա ունի։ Ահա թե ինչու Պուտինը չմիջամտեց երկրորդ Ղարաբաղյան պատերազմին, քանի որ հույս ուներ ազատվել Փաշինյանից։ Նա էմբարգո դրեց հայկական ապրանքների վրա և ներգրավեց Հայ եկեղեցուն Փաշինյանին դատապարտելու գործում։ Երբ դա չաշխատեց, մշակվեց «Սոմեխի Իվանիշվիլի»-ն, բայց այդ ծրագիրն էլ ապարդյուն անցավ։

Երեկվանից հետո կրկին առաջին պլան բերվեց, թե որքան մեծ անոմալիա է Իվանիշվիլիի ռեժիմը մեր տարածաշրջանում և ժամանակակից աշխարհում, ուստի մենք՝ վրացիներս, պետք է դասեր քաղենք այս ամենից։ Ինչպես Ադրբեջանը և Հայաստանը, ժամանակն է միասին ցույց տալ աշխարհին, որ մեզ ռուսներ պետք չեն»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը։

Leave a Comment