Փաշինյանի կարևոր հայտարարությունը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց վերաբերյալ

ԱԺ հանձնաժողովների նիստին՝ 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ 2025-ին բավական լայն թափով սկսվել է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակավորման ծրագիրը:

«Պիտի ասեմ, որ մոտ 40 հազար Ղարաբաղի մեր հայրենակիցներ արդեն ստացել են ՀՀ քաղաքացիություն, և մենք շուրջ 50 միլիարդ դրամի՝ բնակարանի ապահովման գծով հատկացումներ ենք իրականացրել, և արդեն մի քանի հազար ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ և բնակավորվել են, նաև առաջիկա 10 տարում պլանավորում ենք շուրջ 800 միլիարդ դրամ հատկացում անենք, որպեսզի արմատապես այդ խնդիրը լուծենք»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Leave a Comment