Ուկրաինան պատրաստ է ընդլայնել համագործակցությունը. Զելենսկին շնորհավորել է

Ուկրաինան պատրաստ է ընդլայնել համագործակցությունը. Զելենսկին շնորհավորել է

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ի իր պաշտոնական էջում շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ու ազատ ընտրություններ անցկացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ: Զելենսկին ընդգծել է, որ սա նաև Հայաստանի ինքնիշխանության, անկախության և սեփական ընտրությամբ ապրելու իրավունքի հաղթանակն է՝ մաղթելով հաջողություններ:

«Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ։ Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար։ Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա փորձություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները»,- գրել է Զելենսկին։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment