ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղի են ունեցել «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2025-ի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ, ինչը 2024-ի ցուցանիշից ավելի է 307 միլիարդ դրամով կամ 11 տոկոսով:
«Նաև հարկ եմ համարում ընդգծել, որ պետական բյուջեի ծախսերը ևս էականորեն աճել են, և ծախսերը եղել են 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ: Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ այդ ծախսերի մեջ էականորեն աճել են կապիտալ ծախսերը»,- ասել է նա: