Իրանի ուժերը հարձակվել են Իսրայելի երկու ավիաբազաների վրա՝ ի պատասխան Իրանի տարածքին Իսրայելի կողմից հասցված հարվածների, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը սկսեցին «Հաղթանակ» գործողությունը՝ հարձակվելով Նևատիմի և Թել Նոֆի կարևոր ռազմավարական ավիաբազաների վրա», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը ։
Պահապանների կորպուսը հայտարարել է, որ գործողությունն իրականացրել է ի պատասխան Իսրայելի կողմից երկրի մի քանի ռադարային կայանների վրա հարձակման։