Առաջիկայում պետք է սկսենք ՀՀ-ԱՄՆ համաձայնագրի վավերացման գործընթացը. Փաշինյան

Առաջիկայում պետք է սկսենք TRIPP նախագծի վերաբերյալ համաձայնագրի վավերացման գործընթացը: Այս մասին ԱԺ հանձնաժողովների նիստին՝ 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարևոր է արձանագրել, որ սա իսկապես իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետև ՀՀ-ն հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի: Սա, իհարկե, մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում: 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները»,- ասաց նա:

Leave a Comment