Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը և ռուսական ակտիվների ապասառեցումը ապագայումը պետք է հաշվի առնի Եվրամիության անվտանգության հիմնական շահերը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը Կիպրոսում Եվրոպայի պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ։
«Երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցների մեղմացմանը, ակտիվների ապասառեցմանը, մենք պետք է նաև հարգանք տեսնենք եվրոպական անվտանգության հիմնական շահերի նկատմամբ», – լրագրողներին ասել է Կալասը։