ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավանի Րաֆֆու փողոցը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը՝ 1.3կմ երկարությամբ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

«Կապալառու կազմակերպությունն այժմ կատարում է հողային աշխատանքներ, կառուցում է մայթեր, տեղադրում է ջրահեռացման վաքեր։

Աշխատանքները մեկնարկել են այս տարվա գարնանը, ավարտը նախատեսված է մինչև տարվա վերջ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment