Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Իսրայելը հարվածել է Իրանի նավթաքիմիական համալիրներից մեկին

Իսրայելի բանակի զինծառայողները հարվածներ են հասցրել նավթաքիմիական համալիրին Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի Բենդեր-Մահշեհր քաղաքում։ Այս մասին ասված է իսրայելական բանակի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վերջերս Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մի քանի թիրախների Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշեհրի նավթաքիմիական համալիրում», – ասված է Իսրայելի զինված ուժերի հաղորդագրության մեջ։

Իրանական Fars գործակալությունը հաստատել է օբյեկտին հասցված հարվածի փաստը և հայտնել մասնակի վնասի մասին։

Leave a Comment