Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ ընդդիմությունը չի կարող հետընտրական զարգացում հարուցել.
«Բացառված բան է, որովհետև իրենց ստացած ձայների մեծ մասը այդ ընտրակաշառքով ստացած ձայներ են, և բացառում եմ, որ Հայաստանի ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընդհանրապես թպրտա»,– հավելել է նա:
«Ակնհայտ է նաև, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընտրակաշառքների և այլ մեխանիզմներ աշխատացրել է, և մեր իրավապահ մարմինները, իհարկե, արձագանքել են, բայց նաև այդ ծավալը ցույց է տալիս, որ ոչ ամբողջական ենք կարողացել բացահայտել, և մնացածը հընթացս կերևա»,- հայտարարել է վարչապետը։