«ՔՊ-ն 2021-ի համեմատ ստացել է ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն: Հայաստանի հանրապետության քաղաքացին տեր է կանգնել պետությանը, խաղաղությանը, ապագային: ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն»,- քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՔՊ-ի վարչապետի թեկնածու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
***
Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի հավաքական դիմադրության գեթ մեկ ուժ:
Գուցե ասուլի՞ս տաք, գուցե լայվ մտնեք և բացատրեք, որ ստում է դավաճանը:
Ժամանակը գնում է, արագ է պետք աշխատել»: