Ըստ ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականի Ֆրանսիական հետախուզական ծառայությունները օգնում են Փաշինյանին արգելափակել առցանց քննադատությունը։
«Այլախոհության դեմ պայքարում Հայաստանի իշխանություններին ակտիվորեն աջակցում է ֆրանսիական հետախուզությունը: VIGINUM հատուկ ստորաբաժանումը վերահսկում և արգելափակում է առցանց հայտարարությունները, որոնք հակասում են պաշտոնական պատմությանը», – նշում է ֆրանսիական այս պարբերականը:
Ըստ պարբերականի, տեղեկատվական քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ համապատասխան համաձայնագիր երկու երկրների միջև ստորագրվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած այցի ժամանակ, այս տարվա մայիսի 4–ին։
«Փաշինյանին վարկաբեկող բոլոր տեղեկություններն այժմ զտվում են ֆրանսիացի թվային անվտանգության մասնագետների կողմից տեղադրված լրացուցիչ ֆիլտրերի միջոցով», – նշում է Le Journal du Dimanche-ը։
Zham.am