Իրան-Իսրայել լարվածության նոր փուլ․ սկսվել է հրթիռակոծման երկրորդ ալիքը



Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծման երկրորդ ալիքը։  Այդ մասին հայտնում է իարանագետ Վարդան Ոսկանյանը.

«Իրանական պետական լրատվամիջոցները տարածել են կադրեր, թե ինչպես են Իրանի արևմուտքի Քերմանշահ քաղաքում ցուցարարները ողջունում Իսրայելի հրթիռակոծումը։

Իրանը գործողությունը սկսել է այն բանից հետո, երբ զգուշացրել էր, որ չի կարող անտարբեր մնալ Լիբանանում իսրայելական ագրեսիվ գործողությունների նկատմամբ։

Իրանի ԱԳ նախարար Արաղչին, հրթիռակոծմանը զուգահեռ, «X» սոցիալական ցանցում տեղադրել է Իրանի և Լիբանանի դրոշները միասին պատկերող նկար»,– նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment