Երազում եմ խաղալ Ռոնալդուի եւ Նեյմարի դեմ աշխարհի առաջնությունում. Մբապե



ՍՊՈՐՏ

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ում դեմ կցանկանար խաղալ հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնությունում։

«Ես երազում եմ խաղալ Ռոնալդուի եւ Նեյմարի դեմ այս աշխարհի առաջնությունում։ Սա կլինի նրանց վերջին աշխարհի առաջնությունը»,- ասել է Մբապեն Sorare յութուբյան ալիքի եթերում։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Ֆրանսիան կմրցի Սենեգալի, Նորվեգիայի եւ Իրաքի հետ։



Leave a Comment