Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկությունների՝ ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,476,597 ընտրող կամ ընտրողների 58.97%-ը։ Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 66.67%, իսկ ամենացածրը՝ Գեղարքունիքի մարզում՝ 54.61%։
Նույն ժամանակահատվածում քվերակությանը մասնակցել են՝
- Երևանում՝ 496,643 ընտրող՝ 849,488 ընտրողից,
- Շիրակի մարզում՝ 115,249 ընտրող՝ 207.820 ընտրողից,
- Լոռու մարզում՝ 124,983 ընտրող՝ 213,301 ընտրողից,
- Արարատի մարզում՝ 131,819 ընտրող՝ 220.167 ընտրողից,
- Արմավիրի մարզում 126,302 ընտրող՝ 226,337 ընտրողից,
- Սյունիքի մարզում՝ 71,320 ընտրող՝ 106,972 ընտրողից,
- Տավուշի մարզում՝ 65,579 ընտրող՝ 103,434 ընտրողից,
- Արագածոտնի մարզում՝ 69,993 ընտրող՝ 113,441 ընտրողից,
- Կոտայքի մարզում՝ 148,302 ընտրող՝ 240,528ընտրողից,
- Վայոց Ձորի մարզում՝ 29,293 ընտրող՝ 44,634-ից ընտրողից,
- Գեղարքունիքի մարզում՝ 97,144 ընտրող՝ 177,854 ընտրողից։
Նվազման կարգով քվեարկությանը մասնակցության արդյունքները հետևյալն են՝
- Սյունիք — 66.67%
- Վայոց Ձոր — 65.63%
- Տավուշ — 63.40%
- Արագածոտն — 61.70%
- Կոտայք — 61.66%
- Արարատ — 59.87%
- Լոռի — 58.59%
- Երևան — 58.46%
- Արմավիր — 55.80%
- Շիրակ — 55.45%
- Գեղարքունիք — 54.61%