ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Exit Poll․ ո՞ւմ ընտրեցին քաղաքացիները

Այսօր՝ հունիսի 7-ին, Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի ընտրություններ։

Քվեարկությունը մեկնարկել էր ժամը 08:00-ին և ավարտվեց ժամը 20:00-ին։

Ըստ ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի՝ նորընտիր Ազգային ժողովում պետք է լինի առնվազն 101 պատգամավոր և ներկայացված լինեն առնվազն 3 քաղաքական ուժեր։ Այս մանդատների համար մրցապայքարի էին դուրս եկել 15 կուսակցություն և 2 դաշինք (որոնցից մեկը հետագայում ինքնաբացարկ էր հայտնել)։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է հավաքել առնվազն 4, իսկ դաշինքներին՝ 8 տոկոս ձայն։ Շեմը չհաղթահարած ուժերի ձայները համամասնորեն բաշխվելու են խորհրդարան անցած քաղաքական ուժերի միջև՝ օրենքով սահմանված կարգով։

Թե ի վերջո որ քաղաքական ուժերը կհաղթահարեն անցողիկ շեմը և ինչ կազմ կունենա նոր խորհրդարանը, պարզ կդառնա նախնական արդյունքների ամփոփումից հետո, երբ մշակվեն հանրապետության բոլոր 2005 ընտրատեղամասերից ստացված տվյալները։

Ըստ ՀՀ ՆԳ նախարարության պաշտոնական տվյալների՝ այս տարի ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 2 միլիոն 485 հազար 851 ՀՀ քաղաքացի։

Ժամը 20:00-ի դրությամբ ընտրատեղամասերը փակվել են, և քվեարկությունն ավարտվել է։ Սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը։

ArmLur.am-ը հարցում է իրականացրել՝ պարզելու, թե ում են ընտրել քաղաքացիները։

Քնար Մանուկյան, Սոնա Գրիգորյան, Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Leave a Comment