Լավ լուր՝ հայկական ծաղիկ արտադրողների համար

Նիդեռլանդական Royal Flora Holland-ն բացում է իր շուկան ծաղիկ արտադրող՝ հայ տնտեսվարողների համար՝ նրանց կապելով Եվրոպայի և դրանից այն կողմ գտնվող գնորդների հետ։

Այդ մասին X-ում գրառում է կատարել Նիդեռլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը։ 

5271836407976630637.jpg 146.43 KB

Հիշեցնենք՝ Ռուսաստանը վերջին շրջանում պարբերաբար սահմանափակումներ է կիրառում հայկական ապրանքների ներմուծման վրա։ Մասնավորապես, Ռուսաստանն արգելել է Հայաստանի ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել պտուղ-բանջարեղենի, մրգերի ներմուծման վրա։ 

Leave a Comment