ՀՀ ՆԳՆ-ն հայտնել է ընտրությունների խախտումների վերաբերյալ 29 ահազանգի մասին

ՀՀ ՆԳՆ-ն հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, ստացել է ընտրությունների խախտումների վերաբերյալ 29 ահազանգ, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում։

ՆԳՆ տվյալներով՝ արձանագրվել է կրկնաքվեարկության 6 և քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք։ Նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե, ձերբակալվել է 6 անձ։

Ենթադրյալ խախտումների վերաբերյալ ևս 121 հաղորդում ստուգվում է։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։

Կարդացեք նաև՝

Ինչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում (լրացվում է)

Leave a Comment