Արտաշատի 12/4 ընտրասեղամասում քվեարկեց համայնքապետ Կառլեն Մկրտչյանը

Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը քվերակեց 12/4 ընտրասեղամասում։ Քվեարկության եկած համայնքի ղեկավարը նշեց՝ համոզված է, որ արտաշատցիները, տեսնելով վերջին տարիներին համայնքում կատարված բարեփոխումները, ճիշտ ընտրություն կկատարեն։ Նրա գնահատմամբ՝ նախորդ տարիների համեմատ այս ընտրություններին քաղաքացիների կողմից մասնակցության բարձր ակտիվություն է նկատում։ Քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը ընտրության եկել էր ՔՊ խորհրանիշ քարտեզը կոստյումին ամրացրած։

Մանրամասները՝ տեսանյութում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment