Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 847 226 ընտրող։ Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյան։
Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում նույն ժամի դրությամբ քվեարկել էր ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից 695 626-ը, ինչը կազմում էր 26,82%։