ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր գլխավորած ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու հետևանքներին։
«Ես չեմ կարծում, որ մեր քայլը մեծահոգություն էր, այլ սթափ հաշվարկի արդյունք։ Կարծում եմ՝ մենք այդ մասին կարող ենք դատել այսօր՝ ժամը 20:00-ից հետո՝ տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները։ Եթե գոնե 10 տոկոսով ավելի շատ մարդիկ գան ընտրատեղամասեր, քան 2021 թվականին, ես կհամարեմ, որ որոշումն արդարացված էր»,- ասել է նա։