Կոտայքի մարզում «Պոլկովնիկի մոտ» ռեստորանի հարևանությամբ hրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում, «Պոլկովնիկի մոտ» ռեստորանի հարևանությամբ Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Գեորգի Մ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  վարորդը քաղաքացիների օգնությամբ կարողացել է նախ կանխել, ապա մարել ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։



Leave a Comment