Թայվանը պարեկային նավեր է տեղակայել՝ ի պատասխան Չինաստանի գործողության

Պարեկային ֆրեգատը և Թայվանի առափնյա պահպանության նավակները գործի են դրվել չինական նավերին հսկելու համար: Այս մասին հայտնում է Focus Taiwan տեղեկատվական պորտալը։

Կղզու ափամերձ պահպանության տվյալներով՝ Թայվանը «տեղակայել է անհրաժեշտ նավեր՝ համապատասխան արձագանքի համար»։

Ավելի վաղ «Սինհուա»-ն հաղորդել էր, որ Չինաստանը հատուկ իրավապահ գործողություն է սկսել Թայվանի արևելքում գտնվող ջրերում։

Գործողությունը «անհրաժեշտ արձագանք էր Ճապոնիայի և Ֆիլիպինների կողմից Թայվանից արևելք ծովային սահմանազատման բանակցություններ սկսելու միակողմանի հայտարարությանը», որը լրջորեն խաթարում է Չինաստանի տարածքային ինքնիշխանությունը և ծովային իրավունքները, նշել է գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ գործողության նպատակներն են Չինաստանի ծովային վարչական իրավապահ լիազորությունների լիարժեք իրականացումը, հեռավոր ջրերում պարեկային կարողությունների ընդլայնումը, նավերի երթևեկության վերահսկողությունը կարևոր ջրերում, ծովային անվտանգության ապահովումը և ազգային շահերի պաշտպանությունը։

Leave a Comment