Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն: Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հույս ունենք, որ ընտրություններից հետո մեր ռուս գործընկերների հետ առողջ, կառուցողական մակարդակում կքննարկենք խնդիրները»,– ասել է նա՝ նշելով, որ տեսել են Ռուսաստանից հնչած բոլոր հայտարարություններն ու կիրառված սահմանափակումները, և դրանք ակամայից կարելի է կապել ընտրական գործընթացի հետ, սակայն «միջպետական հարաբերություններում ամեն ինչ էլ պատահում է»։
Մանրամասները՝ տեսանյութում: