
«Ես այս ընկալումը տեսել եմ մեր հանրության, մեր քաղաքացիների շրջանում, և կարծում եմ՝ շատ բարձր մասնակցություն կլինի:
Նաև կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը շատ իմաստուն է, և իսկապես բոլոր նրբությունները, բոլոր մարտահրավերները շատ լավ գիտակցում է, նաև դրա համար վստահ եմ, թե ինչպիսի ընտրոթյուն կանի»,- ասաց նա:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե կա վարկած, որ դրսից եկած ՀՀ քաղաքացիները դժգոհություն գեներացնելու, հանրահավաքների մասսայականությունն ապահովելու համար են եկել, Արարատ Միրզոյանը նշեց. «Նրանք, ովքեր մտածում եմ հեղաշրջման մասին, գլուխները պատին են տվել: Ասվել է 1000 անգամ ու էլի կասվի՝ պետության համը բերաններում է մնալու: Իրենք էլ տարիներով, ով կհանդգնի մարտահրավեր նետել ՀՀ-ին, մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը, մեր սահմանադրական կարգին, տարիներով կփտեն բանտերում:
Սա, իսկապես, մեր ինքնիշխանության ձևը, կերպը և ընդհանրապես լինելությունը որոշող քվեարկություն է: Նրանք, ովքեր մարտահրավեր կնետեն մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը, մեր ժողովրդավարությանը, գլուխները պատին կտան: Դրանից լավ արձագանք չեմ կարող գտնել, և պետության համը բերաններում կմնա»:
Հեղինակ`Լուսինե Մուրադյան