Ես վստահ եմ, որ ժողովուրդն է հաղթելու. Փաշինյան

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ ընտրությունների արդյունքում հաղթելու են Հայաստանի քաղաքացիները, իսկ ժողովրդավարության ամրապնդումը նպաստելու է տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանը՝ նշելով, որ ընտրությունների վերաբերյալ իր հիմնական ակնկալիքը կապված է քաղաքացիների կամարտահայտության հետ։

«Ես վստահ եմ, որ ժողովուրդն է հաղթելու։ Սա անձնական հարց չէ։ Իմ ակնկալիքն այն է, որ Հայաստանի քաղաքացիները կհաղթեն»,-ասել է նա։

Leave a Comment