ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Պարզաբանում ենք, որ ոստիկանը իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։ Միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է, քվեախցիկի մոտ պարզաբանվել է կարգը, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն»,-ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ այսօր Հայաստանում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները: 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 8-ից սկսել են իրենց աշխատանքը: