Գործընթացն ընթանում է բնականոն. Հովակիմյան

Գործընթացն ընթանում է բնականոն. Հովակիմյան

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ այսօր  բոլոր ընտրատեղամասերը առավոտյան ժամը 07.00-ից սկսել են իրենց աշխատանքները, իսկ ժամը 08.00-ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին:

«Ժամը 08.00-ի դրությամբ գործընթացը ընթանում է բնականոն»,- ասել է նա։

Հովակիմյանը հիշեցրել է խորհրդարանական ընտրությունների քվեարկության կարգը։ Նա նշել է, որ եթե ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ նշում լինի, այն համարվելու է անվավեր։

Արձագանքելով տեխնիկական խնդիրներին, Հովակիմյանը հայտարարել է, որ արդեն ահազանգեր ստացել են. «Այս ընթացքում ինչ-որ տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք հընթացս արագ լուծվում են»: 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment