Հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արամի 90/1 հասցեում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ծառը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները, չսպասելով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ժամանմանը, իրենք պարեկների հետ մասնատել են ծառը և այն հեռացրել։