Իրաքի ազգային հավաքականի հարձակվող Հուսեյնը յոթ ժամ հարցաքննվել է ԱՄՆ օդանավակայանում

Իրաքի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Այմեն Հուսեյնը ձերբակալվել և յոթ ժամ հարցաքննվել է ԱՄՆ օդանավակայանում, հաղորդում է As-ը։

Դեպքը տեղի է ունեցել Չիկագոյի օդանավակայանում, որտեղից Իրաքի հավաքականը ժամանել էր մասնակցելու առաջիկա աշխարհի առաջնությանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իրաքյան պատվիրակությունը բոլոր ջանքերը գործադրել է ֆուտբոլիստին ազատ արձակելու համար, սակայն այդ փորձերը անհաջող են եղել, և թիմը հյուրանոց է վերադարձել առանց նրա։

Ինչպես հաղորդում է As-ը, Հուսեյնին, հնարավոր է, շփոթել են մեկ այլ իրաքցի քաղաքացու հետ։ Իրավապահ մարմինները հաստատել են, որ ֆուտբոլիստը որևէ սպառնալիք չի ներկայացնում, և նրան ազատ են արձակել ազգային հավաքականի ճամբար։

Leave a Comment