Այս տարի ավելի քան 42 հազար ՀՀ քաղաքացի աշխատանքի նպատակով մեկնել է Ռուսաստան

2026 թվականի հունվար-մարտ ամիսներին, ըստ վիճակագրական տվյալների, աշխատանքի նպատակով Ռուսաստան է մեկնել Հայաստանի 42 366 քաղաքացի։

Համեմատության համար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 45 526 մարդ։

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստան է ժամանել ՀՀ 112 741 քաղաքացի (2025 թվականին՝ 125 143 մարդ)։ Նրանցից 50,7 հազարը մեկնել են մասնավոր այցով, 3,2 հազարը՝ ուսման նպատակով, 1 568-ը՝ զբոսաշրջային նպատակով, 1 308-ը՝ գործնական այցով, 12 289-ը՝ որպես սպասարկող անձնակազմ, իսկ 1 311-ը Ռուսաստանի տարածքով անցել են տարանցիկ կարգով։

Հայաստանի քաղաքացիների մեծ մասը Ռուսաստան է մեկնել օդային ճանապարհով (69 761 մարդ) և ավտոմեքենաներով (39 857 մարդ)։

Leave a Comment