Կարկուտից տուժած բնակիչների հոսքը Ստեփանավանի համայնքապետարան չի դադարում

Ստեփանավանի համայնքապետարանում կարկուտի հետևանքների արձանագրման աշխատանքները շարունակվում են․ համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով։

​«ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության փոխանցած տվյալների համաձայն` աղետի հետևանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաներ, ​բնակելի տների և շինությունների տանիքներ, ​արևային վահանակներ, ​պտղատու ծառեր և ցանքատարածություններ։

​Հասցված վնասները տեղում արձանագրելու և գնահատելու նպատակով այս պահին դեպքի վայրերում ակտիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) 3 և Տաշիրի ՀՓՋ-ի 1 օպերատիվ խմբերը, ինչպես նաև համայնքապետարանի կողմից հատուկ ստեղծված հանձնաժողովի անդամները»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Leave a Comment