Եվրահանձնաժողովը կոչ է արել վերացնել ԵՄ ներսում սահմանային վերահսկողությունը

Եվրոպական հանձնաժողովը պնդում է Գերմանիայում և ԵՄ այլ երկրներում ազգային սահմանային վերահսկողության աստիճանական վերացման վրա: Այս մասին հայտարարել է ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները Funke մեդիա խմբի հետ հարցազրույցում։

«Եվրոպական հանձնաժողովի տեսանկյունից, սահմանային վերահսկողության աստիճանական վերացումը ինը երկրներում, որտեղ դրանք ներկայումս գործում են, հնարավոր և նպատակահարմար է, այդ թվում՝ Գերմանիայում», – ասել է նա։

Բրուները այս պահանջը բացատրել է ԵՄ-ում ապաստան խնդրողների թվի զգալի անկմամբ և արտաքին սահմանների պաշտպանության համար ձեռնարկված միջոցառումների և համաեվրոպական մուտքի և ելքի համակարգի դրական արդյունքներով: «Սրանք քայլեր են ճիշտ ուղղությամբ», – կարծում է եվրահանձնակատարը։

2025 թվականի գարնանը Գերմանիայի իշխանությունները զգալիորեն խստացրին սահմանային ստուգումները՝ անօրինական միգրացիան նվազեցնելու համար։

Leave a Comment