Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12:30-ից սկսված մոտ 20 րոպե Ստեփանավան քաղաքում և հարակից վարչական շրջաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով քաղաքացիներին խոշոր չափի վնաս է պատճառվել։
Վնասվել են ավտոմեքենաներ, տան տանիքներ, պատուհաններ, ցանքատարածություններ։ Լոռու մարզպետի որոշմամբ ստեղծվել է շտաբ, իսկ Ստեփանավանի քաղաքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի։