Այսօր՝ Հայաստան-Ղազախստան. վիճակագրությունը մեր օգտին է

Այսօր՝ 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը: 

Այս մրցավեճը, ինչպես նաեւ ամսի 9-ին Մոլդովայի հետ ընկերական խաղը նախապատրաստություն են լինելու Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկության ընտրական փուլից առաջ, որը կկայանա աշնանը: C լիգայում ընդգրկված մեր թիմն այս տարի մրցելու է Մոնտենեգրոյի, Կիպրոսի եւ Լատվիայի հետ:

Հայաստանի ընտրանին մարզական հավաքն սկսել է հունիսի 1-ին: Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի շտաբը հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ

Հենրի Ավագյան – «Փյունիկ» 
Օգնեյ Չանչարեւիչ – «ԻՄՏ Բելգրադ» (Սերբիա)
Արման Ներսեսյան – «Արարատ-Արմենիա»
Ալեքսանդր Միշիեւ – «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Արման Ղազարյան – «Ուրարտու»
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Արգիշտի Պետրոսյան – ԲԿՄԱ
Խուլիո Բուենո – «Արարատ-Արմենիա»
Դավիդ Դավիդյան – «Ռոտոր» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Արամ Խամոյան – «Նոա»
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կառլեն Հովհաննիսյան – «Փյունիկ»
Տիգրան Ավանեսյան – «Օրենբուրգ» (Ռուսաստան)
Էդգար Սեւիկյան – «Ակրոն» (Ռուսաստան)
Գոռ Մանվելյան – «Նոա»

Հարձակվողներ

Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Հրանտ-Լեոն Ռանոս – «Այնտրախտ» (Բրաունշվայգ, Գերմանիա)
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Արթուր Միրանյան – «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Դավիթ Հակոբյան – «Պոդբրեժովա» (Սլովակիա)

ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը, Ֆինն Գերագուսյանն ու Սերգեյ Մուրադյանն ազգային ընտրանուն չեն միացել վնասվածքների պատճառով։

Ղազախստանի ընտրանուն Հայաստանի հավաքականն առաջին անգամ հանդիպել է Կիպրոսի մրցաշարի շրջանակներում: 2004-ի փետրվարի 19-ին Պաֆոսում կայացած խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Մերոնցից գոլերը խփել են Գալուստ Պետրոսյանը, Արտավազդ եւ Արման Քարամյանները: Հետխաղային 11-մ հարվածաշարում 3-2 հաշվով հաղթել են ղազախները: Հաջորդ 2 հանդիպումները կայացել են «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում: 2007-ի հունիսի 2-ին Ալմաթիում մերոնք հաղթել են 2-1 հաշվով, գոլերը խփել են Ռոբերտ Արզումանյանն ու Սարգիս Հովսեփյանը: Նույն տարվա նոյեմբերի 21-ին Երեւանում ղազախները հաղթել են 1-0 հաշվով: 2008-ի մարտի 26-ին թիմերը հանդիպել են ընկերական մրցավեճում Ռոտերդամում: Էդգար Մանուչարյանի գոլը մերոնց հաղթանակ է բերել 1-0 հաշվով: Հերթական ընկերական խաղը կայացել է Երեւանում 2012 թ. հունիսի 5-ին: Գեւորգ Ղազարյանի դուբլի եւ Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ մեր ընտրանին հաղթել է 3-0 հաշվով: Մրցակիցները կրկին հանդիպել են աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում: 2017-ի մարտի 26-ին Երեւանում Հայաստանը հաղթել է 2-0: Գոլերը խփել են Հենրիխ Մխիթարյանն ու Արաս Օզբիլիզը: Նույն տարվա հոկտեմբերի 8-ին Աստանայում գրանցվել է 1-1: Մերոնցից աչքի է ընկել Մխիթարյանը: Վերջին հանդիպումը, որը եւս ընկերական էր, կայացել է 2024 թ. հունիսի 7-ին Երեւանում: Հայաստանը հաղթել է 2-1 հաշվով՝ շնորհիվ Մարոչկինի ինգնագոլի եւ Վահան Բիչախչյանի գոլի:

Այսպիսով՝ մինչ այս պահը Հայաստանն ու Ղազախստանը հանդիպել են 8 անգամ, 5 անգամ հաղթել է մեր ազգային թիմը, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 1 անգամ էլ առավելության է հասել Ղազախստանը, գոլերի հարաբերակցությունը 14-7 է՝ հօգուտ Հայաստանի: 

Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 211 հավաքականների շարքում 106-րդն է, իսկ Ղազախստանը՝ 110-րդը: 

Հայաստան-Ղազախստան հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավարը Կիրիակոս Աթանասիուն է։ Նրա օգնականներն են Մարիոս Կալոգիրուն եւ Կիրիակոս Սոկրատուսը։ Չորրորդ պաշտոնյան Յուրա Մահտեսյանն է Հայաստանից։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment