ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը քննադատել է ՀՀ իշխանություններին ընտրական պրոցեսների վերաբերյալ

ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը քննադատել է ՀՀ իշխանություններին ընտրական պրոցեսների վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անթույլատրելի է համարել Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքացիների ընտրական իրավունքների ենթադրյալ սահմանափակումները։

«ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ռուս պաշտոնյան արձագանքել է շրջանառվող այն հայտարարություններին, ըստ որոնց՝ խորհրդարանական ընտրություններին քվեարկելու նպատակով Հայաստան ժամանող քաղաքացիները հնարավոր է կանչվեն վարժական հավաքների։

Շևցովը նշել է, որ սեփական քաղաքացիների ընտրական իրավունքների ցանկացած սահմանափակում չի համապատասխանում եվրոպական այն չափանիշներին, որոնց ձգտում է Հայաստանը:

«Նման սպառնալից նախազգուշացումները, իհարկե, ոչ մի լավ բան չեն ավելացնում՝ ո՛չ հեղինակություն, ո՛չ ժողովրդավարություն», — ասել է նա։
Բացի այդ, ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը պնդել է, որ Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած ձերբակալություններն ուղղված են եղել կոնկրետ ընդդիմության ներկայացուցիչների դեմ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment