Գեղարքունիքում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխարի ու գառի․ ԶԼՄ – armeniatoday.am

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին, գառներին, այդ թվում՝ մայրացու, արոտավայր տանելու ժամանակ հայտաբերել է գոմում մոտ 300-ից ավելի գառների անկած վիճակում։

Կայքի հաղորդմամբ՝ գյուղացիներին պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս։ Բնակիչների խոսքով՝ նման խոշորամասշտաբ դեպք գյուղում առաջին անգամ է տեղի ունենում։

Leave a Comment