Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին անդրադարձել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի այն հայտարարություններին, որոնք Լիբանանում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը վերագրում էին իրանական կողմին:
Արաղչին հերքել է մեղադրանքները, թե պաշտոնական Թեհրանը Լիբանանն օգտագործում է որպես սակարկության միջոց, և Լիբանանի նախագահին կոչ է արել ուշադրությունը հրավիրել այն կողմի գործողություններին, որն իրականացնում է երկրի ռմբակոծությունը, օկուպացիան և բնակչության տեղահանումը:
X (նախկինում՝ Twitter) սոցիալական հարթակում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրել է.
«Ելնելով պարոն Աունի մեկնաբանություններից՝ կարելի է կարծել, թե Իրանն է օկուպացրել Լիբանանի 1/5-ը, տեղահանել լիբանանցիների 1/4-ին և ամեն օր ռմբակոծում է նրա երկիրը»։
Անդրադառնալով սակարկությունների վերաբերյալ պնդումներին՝ դիվանագետը նշել է.
«Եթե Լիբանանն Իրանի համար սակարկության միջոց լիներ, մենք վաղուց արդեն համաձայնագրի հասած կլինեինք»։
Գրառումը եզրափակվել է Լիբանանի նախագահին ուղղված հետևյալ դիմումով.
«Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ»:
