Քվեարկության օրը նրանց ընտրելու իրավունքը իրացնելու համար հունիսի 6-ին (ժամը 9։00-18։00-ը) և հունիսի 7-ին (8։00-20։00-ը) ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բոլոր ստորաբաժանումները աշխատելու են ողջ ռեսուրսով՝ մատուցելով ընտրական գործընթացներին վերաբերող ծառայություններ, այդ թվում՝ քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցսուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիումների ընդունում և տեղեկանքների տրամադրում, ինչպես նաև ընտրելու իրավունքն իրացնելու ուղղությամբ այլ գործառույթներ։
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին այս մասին տեղեկացնում է ՆԳ նախարարությունը։
Հիշեցնենք, որ այսօր Հանրապետությունում լռության օր է, իսկ արդեն վաղը՝ հունիսի 7-ին, Հայաստանում անցկացվելու է 2026 թվականի Խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքներով ձևավորվելու է նոր Խորհրդարանը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 ուժ։
