Հայաստանը, հարթակ տրամադրելով Ուկրաինայի նախագահին թույլ է տվել իր տարածքն օգտագործել Կիևի հակառուսական հայտարարությունների համար։ Այս մասին, «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Գալուզինի խոսքով՝ այս դրվագը տեղավորվում է Հայաստանի և Եվրամիության միջև մերձեցման ընդհանուր քաղաքականության շրջանակում։ Երևանը, հարթակ տրամադրելով Զելենսկիին, փաստացի թույլ է տվել հայկական տարածքն օգտագործել Կիևի կողմից հակառուսական հայտարարություններ հնչեցնելու համար»,- գրում է «Իզվեստիա»-ն։