Էլինա Ավանեսյանը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության (թենիսի կանանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի հանդիպումներին, տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։ 

Տարվա կարևորագույն մրցաշարին Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Էլինա Ավանեսյանը, Անի Ամիրաղյանը, Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմոնյանը։

Գերատեսչությունից հայտնում են, որ Հայաստանի հավաքականի ավագն է Գայանե Մովսիսյանը։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 15-20-ը՝ Սան Մարինոյում։ 

Հիշեցնենք, որ Ավանեսյանն առողջական խնդիրներով պայմանավորված ժամանակավոր դադար էր վերցրել, այնուհետև հաջողությամբ վերադարձել կորտ՝ հաղթելով Ostrava Open-ի առաջին փուլում։ 

Leave a Comment