Մարդիկ ինչպես են տեսնում ինձ

Մարդիկ ինչպես են տեսնում ինձ

06.06.2026 | 00:04

Ես եկա, որպեսզի օգնեմ աշխարհին: Ամեն մարդ տեսնում է ինձ համաձայն իրեն անհրաժեշտ կարիքների:

Պարտադիր չէ, որ դուք տեսնեք Ինձ այնպես, ինչպես ուրիշներն են տեսնում. ինչպես աշխարհը, իմ աշակերտներն ու Իմ հետևորդները, անգամ` ինչպես Իմ եկեղեցին:

Բայց անհրաժեշտ է, որ ՏԵՍՆԵՔ ԻՆՁ. ամեն մեկդ` իբրև անհատականություն, Ինձնից ստանալու համար այն ամենը, ինչի կարիքն անձնապես ունեք:

Տկարը կարիքն ունի Իմ զորության:

Չսիրվածին հարկավոր է Իմ մեղմ քնքշությունը: Փորձության մեջ հայտնվածին ու ցած ընկածին` Իմ փրկությունը:

Արդարացված մարդուն հարկավոր է Իմ գթասրտությունը:

Միայնակը կարիք ունի բարեկամի:

Պայքարողը` առաջնորդի:

Մարդկանցից ոչ ոք չի կարող այս ամենի կրողը լինել. միայն Աստված կարող է այդպիսին լինել:

Մարդու հետ ունեցած Իմ յուրաքանչյուր հարաբերության մեջ դուք պետք է Աստված տեսնեք։

Աստված-բարեկամը, Աստված-առաջնորդը, Աստված- Փրկիչը:

Մեկնաբանություններ

Leave a Comment