Պարզվում է՝ եկեղեցու վրա էլ են հոսանքի ավել գումար գրել․ Փաշինյան

Պարզվում է՝ եկեղեցու վրա էլ են հոսանքի ավել գումար գրել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանի արտաքին տնտեսական ուղղություններին, պետական կառավարման համակարգին և մի շարք ներքին հարցերի։

Փաշինյանի խոսքով՝ միջազգային գործընկերների հետ քննարկումների ընթացքում արձանագրվել են Հայաստանի համար նոր տնտեսական հնարավորություններ։

«Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ինձ զանգահարեց և ասաց, որ ՀՀ գյուղմթերքի համար առանց մաքսատուրքերի ներմուծման հնարավորություն կտանք։ Այսինքն՝ մեր ապրանքները կարտահանվեն ԵՄ, և սա այսօր իրողություն է»,- հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է ավելի լայն տնտեսական ընտրություն ունենա։

Նա նաև հարցադրում է արել Հայաստանի անդամակցության տնտեսական արդյունավետության վերաբերյալ՝ նշելով. «ԵԱՏՄ-ում լինելը միայն մե՞զ է ձեռնտու։ Մեր տնտեսությունը պետք է կախված լինի 10 հոգուց»։

Փաշինյանը խոսել է նաև պետական կառավարման համակարգի վերաբերյալ՝ անդրադառնալով տարբեր պաշտոններում նշանակված անձանց ծագմանը և այն խոսակցություններին, թե «իբր վարչապետը ղարաբաղցիներին չի սիրում»։ 

«ՀՀ ԳՇ պետը, պետի տեղակալը, ԱԽ քարտուղարը ղարաբաղցի են։ Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում։ Այդպիսի բան չի եղել, որ Ղարաբաղն ուզի, ես ասեմ՝ չէ։ Ես Ղարաբաղյան շարժման ֆանատիկ եմ եղել։ Մինչև որ խելամտությունը հավասարակշռում է, ու տեսնում ես, որ այստեղ մի բան այն չէ»,- նշել է նա։

Վարչապետը նաև հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի օրոք ՀԷՑ-ն ավել գումար է գրել անգամ եկեղեցու վրա։ 

«Պարզվում է՝ եկեղեցու վրա էլ են հոսանքի ավել գումար գրել։ Ռոմանոս Պետրոսյանն ինձ ասաց, որ փորձաքննությամբ հաստատվել է՝ կալուգացի օլիգարխը ՀԱԵ Կոտայքի թեմի հայորդաց տան վրա հոսանքի ավել գումար է գրել»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ պետական կառույցները շարունակելու են վերահսկողական և իրավական գործընթացները՝ ապահովելու արդար և թափանցիկ կառավարում։

Leave a Comment