Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ուկրաինայի զինված ուժերի Անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հաստատել է Ազովի ծովի ջրատարածքում նավերի վրա հարվածները, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Բրովդին իր Telegram ալիքում հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի Անօդաչու համակարգերի ուժերը հարվածներ են հասցրել բեռնատար նավերի Ազովի ծովի հյուսիսային ափի նավահանգիստներում:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ազովի ծովում անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել երկու բեռնատար նավ՝ երկրի 25  քաղաքացիներով, ինչի հետևանքով զոհվել է նրանցից հինգը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment