Իրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը


Միջազգային


Իրանը ցանկանում է բոլոր քաղաքացիական նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։

Այս մասին իր Telegram ալիքում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Որպես Հորմուզի նեղուցի ափամերձ պետություններ՝ Իրանը և Օմանը բնական իրավունք ունեն խորհրդակցել միմյանց հետ նեղուցի կառավարման և դրանով անցման վերահսկողության վերաբերյալ, և հենց դա էլ մենք անում ենք», – նշել է նա։ Նախարարը հավելել է, որ ներկայումս ջանքերն ուղղված են Հորմուզի նեղուցի կառավարման միջազգային իրավունքի լիակատար պահպանման ապահովմանը։

Նշենք, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի կետերից մեկն է։ Եթե կողմերը կարողանան ընդհանուր համաձայնության գալ այս հարցի շուրջ, քննարկման հիմնական թեման կլինի հարստացված ուրանի դուրսբերումը Իսլամական Հանրապետությունից, Իրանի սառեցված ակտիվների ազատումը և երկրի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը:


Leave a Comment